Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։ Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»: Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլփաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

 Խորհդավոր-գաղտնի

Բացատում-դաշտ

Զգեստներ-շոր

Սոսափում-

Պարծենում-հիանալ

Շքեղ-գեղեցիկ

2. Բարդ բառերը գունավորի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

4. Բնութագրի՛ր փշատերևին: Նա շատ բարի էր, և  հոգատար։

 5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Երբ, որ նրանց տերևները ցած ընգան և նրանք մերկացան։

6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:Որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի վրա։

 7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:

 8. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին պատասխանող բառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին:
Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:
Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները:


9. Շարունակի՛ր ըստ օրինակի.
Օրինակ՝ զարմանք-զարմանալ
Ուրախ – ուրախանալ
Տխուր – տխրել
Բողբոջ – բողբողոջել
Կանաչ -կանաչել
Չոր – չորանալ


10. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:
 Տերև-տերևներ, ծաղիկ- ծաղիկներ, ծառ-ծառեր, թերթիկ-թերթիկներ, փուշ-փշեր, տոն-տոնել։


11. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր:
Օրինակ փոքր + իկ = փոքրիկ

 Ա. Փուշ+իկ=փշիկ, ուրախ+անալ= ուրախանալ, խորհուրդ-ել= խորհուրդել

 Բ. Ություն, իկ, ավոր

12. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Եզակի/մեկ/Հոգնակի/շատ/
անտառանտառներ
ծառծառեր
փուշփշիկներ
նապաստակնապաստակներ
գազանգազանիկներ
սկյուռսկյուռիկներ

 13. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան սյունակում.

 Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար, զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ, հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

ի՞նչԻնչպիսի՞ի՞նչ անել, ի՞նչ լինել
Անտառդալարնայում է
տոնածառկանաչթափվում են
խորհրդավորգեղեցիկզարդարում էին
փշատերևզարդարված էՊատրաստվում էին
կաղինտխուրհարցնում է
ընկույզ  
գիշեր  
սկյուռ  
փաթիլ  
փոքրիկ  
   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *