Ձմեռ Պապիկի էլֆերը

                                                        Էմիլի Ղազարյան

Լինում է, չի  լինում, մի գործարան։  Այնտեղ  աշխատում էին էլֆերը, բայց նրանցից մեկը  չէր աշխատում և մի օր աշխատող էլֆը հարցրեց նրան․

 —Իսկ ինչո՞ւ դու չես աշխատում։

—Ինչո՞ւ ես պետք է աշխատեմ, ինչո՞ւ  երեխաները  չեն կարողանում  իրենց համար նվերներ պատրաստել։

—Բայց նրանք շատ են սպասում  նվերներին ։

Հանկարծ Ձմեռ պապիկը ներս մտավ, և չաշխատող էլֆը  Ձմեռ պապիկից հարցրեց․

 —Իսկ ինչո՞ւ համար է Նոր տարին․

 —Եթե Նոր տարին չլիներ, երեխաները կտխրեին ,- ասաց Ձմեռ պապիկը։

Ձմեռ  պապիկի խոսքից հետո չաշխատող էլֆը հասկացավ, թե ինչքան կարևոր է Նոր տարին և ինքն էլ սկսեց խաղալիքներ պատրաստել։ Երեխաները շատ ուրախ էին և էլֆերը ամեն Նոր տարի ուրախացնում էին նրանց նվերներով։   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *