Category Archives: Ընթերցարան

Արտասովոր եղջերուն

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունհաուզենի արկածները» գրքից)

Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի

ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ

անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի

տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի

պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝

պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ

եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ

տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն

անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ,

որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Հրաշք – բացառիկ

Ճանապարհ – կեսդարյա

Իսկույն – Անմիջապես

Ամուր -պիդ

Բուսնել – կանաչե

Խոշոր -մեծ

2. Առանձնացրո՛ւ եղջերվին նկարագրող նախադասությունը:Ամարակազմ,գեղեցիկ,ճյուղավոր։

3. Եղջերվի մասին 5-7 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ, տեսանյութ,սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

4. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

7Հրացանը, 2թափահարեց,1 եղջերուն, 6թնդաց, 5բայց, 3միայն, 4գլուխը:

5Նշան, 6անկենդան, 7բռնեցի, 3գետնին, արձակեցի, 4և, 1եղջերուն, 2ընկավ:

5. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է:Ես կարծում եմ որ դա շատ վատ  բան է։

6. Շարունակի՛ր հորինել:

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ

կանգնեցրել մի շուն։Այդ շանը ես սիրեցի ու տարա ինձ հետ ճանփորդության։Այդ ժամանակ կանդոււքտորը նեռս մտավ ու տեսավ շանը։Բայց չբարկացավ որոհետև հիշեց ճանապարհորդ Ջեկոին։



Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունծհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է

աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան

իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

– Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ.

արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած

դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու

թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի

անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը

կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ

աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի

էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը

կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն

տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը

կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու

պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ

խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ

փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հարցեր և առաջադրանքներ

3. Բառարանի օգնությամբ գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ելք – Ելնելը

Աստիճան –ելարան

Սարսափ –տխրություն

Եղունգ –ճանկ

Կույտ – երամակ

4. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ք կամ կ:

Եր..կ.ինք, սանդուղ..ք., ել..ք., եր.կ..իր, քաղա.ք.., ներ..ք.և, արեգա..կ., Թուր.ք.իա, բա.կ..լա, ս.ք..սել

5. Լրացրո՛ւ սյունակները՝ տեքստից առանձնացնելով համապատասխան բառեր:

Առարկա (պարան) Գործողություն (իջնել)

6. Նախադասություններն առանձնացրո՛ւ վերջակետով:

Մի բակլա տնկեցի։ Բակլան իսկույն սկսեց աճել ։Աճեց ու շուտով հասավ լուսնին ես։

սկսեցի ցողունով վեր բարձրանալ մի ժամից հետո լուսնին հասա։

7. Գրի՛ր տրված բառերի հոգնակին:

27

Օրինակ՝ բակլա-բակլաներ

Ցողուն – Ցողուններ

Երկինք – Երկինքներ

Փոս – Փոսեր

Բույս – Բույսեր

Կացին – Կացիններ

Ժամ – Ժամեր

8. Նոր ավարտ հորինի՛ր:

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ

խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա ես ես կկանչեմ իմ ընկերոչը և նա ինձ կհանի աիս մեծ փոսից։Ես միքիչ սպասեցի ևիմ ընկերը եկավ ու հանեց ինձ աիս փոսից։



Ճանապարհորդ Ջեկոն

Ստեփան Զորյան

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։

Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

– Կարելի՞ է։

Read more: Ճանապարհորդ Ջեկոն


Հայր Բոնամիի հեքիաթը

 Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն

էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը

որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Read more: Հայր Բոնամիի հեքիաթը


Ջեկոյի նոր արկածները

Կար չկար մի շուն նրա անունը Ջեկո էր։Նա ճամփորդ էր, բայց մի անգամ նա ճամփորդությունից հետ է վերադառնում տուն, նա շատ սոված էր, բայց տանը մարդ չկար։Մենակ մի սեղանի վրա գտավ ուտելիք ու հիշեց, որ իրեն չի կարելի թռնել սեղանների վրա։Նա շատ սոված էր ու չդիմացավ, կերավ ուտելիքը։ Այդ ժամանակ տերը մտավ տուն ու տեսավ, որ նրա ուտելիքը Ջեկոն կերել է, բայց նա չկարողացավ բարկանալ ու պատվիրեց նոր ուտելիք ու բոլորը ուրախ էին։



Գրադարանում (մաս առաջին)

Վիլյամ Սարոյան

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ 

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։

Read more: Գրադարանում (մաս առաջին)


Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում,

երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

– Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։

Read more: Գրադարանում


      Ղազարոս Աղայան


      Ղազարոս Աղայան [4(16).4.1840, Թբիլիսի, – 20.6(3.7).1911], հայ բանստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել է Թբիլիսիյում: Աղայանի դեմոկրատական հայեցողությունները արտացոլվել են նրա հուշագրական ստեղծագործություններում ՝ “Իմ կյանքի գլխավոր իրադարձությունները” ( առանձին հրատարակչություն 1893 ) և “Հարություն և Մանվել” (1867) , ինչպես նաև “Երկու քույր” վեպում (1872) , որտեղ պատկերված են 19 դարի 60-70-ականների

 սոցիալական հակասությունները հայկական գյուղում, գյուղացու պայքարը շահագործողների դեմ :

   Աղայանը մանկական ճանաչված գրողնեից և հայ մանկական գրականության հիմնադիրներից մեկն է (“Գյուլնազ տատիկի հեքիաթները” , 1904):

   Հեքիաթների ( “Անահիտ”, 1881, “Արեգնազան”, 1887, և այլն) և պոեմների հեղինակ, որոնց շարքում առանձնանում է “Տորք- Անգեղը” (1888).



Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
_ Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին  Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում:

Read more: Աչքերի գանգատը


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Հարցեր և առաջադրանքներ

 1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Ծիծեռնակը բույն էր շինում ։ 

 2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Ծիծեռնակը բարի էր։

3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

4. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:

Ի՞նչԻ՞նչ էր անում
բույներգում
Ծիծեռնակըշինում
շյուղհիշում
կրկինգտել
ավերակ 

6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:

Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի (գեղեցիկ) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (երգել): Մի անգամ նա որոշեց (բույն շինել) և …



Next page →