Monthly Archives: February 2024

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Մաս 1

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։/նշել թե քրիստոնեության մեջ սուրբ երրորդությունը ո՞րն  է/: Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

Մաս 2

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովից ծնված Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, մարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո  քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը/ հեթանոսության ժամանակ քահայի փոխարեն/ գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև  երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։



Ուշադիր նայի՛ր գծագրերին և ամեն մեկի տակ գրի՛ր, թե ներկված մասը այդ պատկերի որ մասն է կազմում

Ուշադիր նայի՛ր գծագրերին և ամեն մեկի տակ գրի՛ր, թե ներկված մասը այդ պատկերի որ մասն է կազմում

1.

ա․4/16

բ․8/16

գ․8/16

2.

ա․1/8

բ․2/8

գ․2/8

դ․2/8

ե․2/8

զ․4/8

3.

ա․1/3

բ․1/6

գ․1/3

դ․1/9

ե․3/9

զ․4/9

4.

ա․3/9

բ․2/6

գ․1/3

դ․1/2

ե․1/4

զ․3/8



Մաս և ամբողջ

Մաս և ամբողջ

Դասարանական առաջադրանքներ

1․  Կարդա՛ և մեկնաբանի՛ր, թե ինչ են ցույց տալիս հետևյալ գրառումները․

2․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։

1)1/9

2)1/3

3)1/6

3 Արտահայտի՛ր․

1սմ-ը մետրով

1մ-ը 100սմ է, ուստի 1սմ-ը կկազմի 1մ-ի  մասը՝ 1սմ=մ

1դմ-ը մետրով

1/10

1մ-ը կիլոմետրով  

1/1000կմ

1մմ-ը սանտիմետրով

1/10սմ

1կգ-ը տոննայով 

1/1000տ․

4․ Պարզի՛ր՝ ինչի է հավասար նշված մասը, և գրիր՛ հավասարության տեսքով։

Մեկ հարյուրերորդ ցենտները 

1/100=1կգ.

Մեկ հազարերորդ տոննա 
1/1000=1կգ.

Մեկ հազարերորդ լիտր 

1/1000=1միլիտր

Մեկ հազարերորդ կիլոգրամ

1/1000=1գրամ․

Մեկ հազարերորդ կիլոմետր

1/1000=1մ․

Մեկ հարյուրերորդ կիլոգրամ  

1/100կգ=1ց․

Մեկ հարյուրերորդ մետր 

1/100=1մ.

Մեկ հարյուրերորդ դեցիմետր

1/100=1սմ․

Մեկ հարյուրերորդ դար

1/100դար

Տնային առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։

1)1/4

2)1/8

3)1/6

2 Արտահայտի՛ր․

1ց-ը տոննայով   

1կգ-ը ցենտներով

1գ-ը կիլոգրամով  

1/1000

1ժ-ը օրով

1/24

1ր-ն ժամանակով  

1/120

1վ-ը րոպեով

1/120

1տարին դարով

3․ Պարզի՛ր՝ ինչի է հավասար նշված մասը, և գրիր՛ հավասարության տեսքով։

Մեկ տասներորդ մետր   

1/10

Մեկ տասներորդ սանտիմետր

1/10

Մեկ տասներորդ դեցիմետր

1/10

Մեկ քսանչորսերորդ օր

1/24=1ժ

Մեկ տասներկուերորդ տարի

1/12=1դար

Մեկ յոթերորդ շաբաթ

1/7=1

Մեկ վաթսուներորդ ժամ

1/60

Մեկ տասներորդ տոննա

1/10



ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ

ԱՆԻԾԱԾ ՀԱՐՍԸ
Վաղ ժամանակ մի հայ շենում
Մի հարգևոր հարսն է լինում։
Նըրա բերնից՝ կեսուր–կեսառ
Չէին լըսել մի շունչ, մի բառ,
Չէին տեսել շուրթը մի օր…
Էսպես խոնարհ ու հարգևոր։
Մի օր մենակ օդում նըստած
Իր ճոխ մազերն արձակ թափած,
Ազատ, անփույթ սանրում, հյուսում,
Հետն էլ ձենով երգ էր ասում։

«Աշխարհքը բանտ,
Մեջը անբախտ
Ես մի գերի անխընդում.
Սիրուն շորեր,
Ջահիլ օրեր
Ի՜նչ եմ անում էս բանտում։

Էրնե՜կ ծըտին,
Ճյուղքի միջին
Ծըլվըլում է, թըրթըռում,
Թըռչում՝ սիրած
Ընկերն առած,
Ազա՜տ, կանաչ արտերում։

Ա՜խ, սև ըլի,
Չըքվի, փըլի
Ծընված օրը աղջկա,
Ցավ ու խընդում
Փակված սըրտում,
Ծիծաղ չըկա, ախ չըկա…»

Մին էլ հանկարծ բացվեց դուռը,
Ու ներս մըտավ ծեր կեսուրը։
— Հո՛, պո՛, պո՛, պո՛, կանչեց խեղճը,
Գետին պատռի՛, մըտնեմ մեջը…
— Հոպոպ դառնաս,
Անամոթ հարս։
Մի տե՛ս, մի տե՛ս,
Թե լըրբի պես
Գըլուխը բաց,
Ազատ նըստած՝
Ո՜նց է կանչում,
Չի ամաչում։
Լեզուդ լալկի,
Մազըդ թաղքի,
Գըլխիդ կըպչի
Սանրը միջի։

Ասավ–չասավ,
Մին էլ տեսավ՝
Սանրը գըլխին
Հարսն առաջին
Հոպոպ դառավ,
Երդկից թըռավ,
Ու վերացավ,
Վե՜ր, հեռացավ։
Էն էր ու էն.
Խեղճն էն օրեն
Հանդերն ընկած՝
Հոպոպ մընաց.
Միշտ էլ էն հին
Սանրը գըլխին,
Չալի՜կ-մալի՜կ,
Լեզուն լալիկ,
Անխոս ու լուռ,
Մոլո՜ր, տխուր։

Բայց երբ հանկարծ
Միտն է գալիս,
Որ գլխաբաց,
Երգ ասելիս՝
Իր կեսուրը
Բացեց դուռը,
Վեր է թըռչում
Սըրտատըրոփ
Ու դեռ ճըչում.
— Հո՛–պո՛պ… Հո՛–պո՛պ…

1898
1.Կարդա՛ Հ․ Թումանյանի « Անիծած հարսը »  բալլադը։
կարդացի
2. Բալլադից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ, սովորի՛ր։
Շեն- բնակչություն ունեցող գյուղ
Հարգևոր- հարգելի
Արձակ- լայնատարած, ընդարձակ, ազատ, չփակված
Ըլի- լինի
Ախ- ցավի կամ վշտի բացականչություն
Լիրբ- անամոթ, անպատկառ
Հանդ- դաշտ
Հոպոպ- կարկաչող թռչուն

3. Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝ թրջել, թռչել, հորթ, հորդ, այտ, այդ, զվարթ, զարդ, որդ, որթ, միջև, մինչև։

1)Ես ջրացիի օր թրջեցի տաս մարդ։

2)Ծիտիկները չէն կարողանում թռչել ամպերից բարձր։

3)Կովը և եղջերուն ածեցին հորթ։

4) Այասօր եղել էր հորդ անձրև։

5)Այտ անկակալը շատ լավն է։

6)Այդ երեխան շատ դասծիրակված է։

7)Այսոր ես ունեմ զվարթ տրամադրություն։

8)Շատ սիրուն զարդ է։

9)Ես զզվում եմ որդերից։

10)Ես տեսա որթ։

11)Միջև հանդիպում ի սիրելի ընկերուհի։

12)Մինչև վաղը լրացնեք ձեր բլոգի բացթողնումները։



Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ: Պլաստիկայից, մետաղից, փայտից, ապակուց, կավից:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ: փայտ-նյութ
    աթոռ-մարմին
    սեղան-մարմին
    ոսկի-նյութ
    մատանի-մարմին
    գրիչ-մարմին
    պատուհան-մարմին
    պղինձ-նյութ
    պայուսակ-մարմին
    բաժակ-մարմին
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային։

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի:
պինդ-ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտը, ապակի:
հեղուկ- ջուր, նավթ:
գազային-գոլորշի, թթվածին:



Вторая часть Чах-Чах карала

Дополнительное задание

1. Прочитать 2-ую часть сказки О. Туманяна «Царь Чахчах». Подготовить пересказ.

Я выучила вторую часть.

2. Раскрыть скобки. Поставить слова-предметы в правильную форму.

Солнце спряталось за (тучу). В (долина) пар белеет тонкий.  У (трус) и от тени дрожат колени. Рядом с (шалашом) стояли огненные клёны и золотые берёзки. Азбука – к (мудрость) ступенька. Шёл лесничий из сторожки по глухой лесной (дорожки). У (дяди) Серёжи золотые руки. По (дорогам) зимней, скучной тройка борзая бежит. Сидит девица в (темнице), а коса на (улице).  Мир освещается (солнцам), а человек (знаними).

3. Вставить пропущенные буквы.

Гн.и.здо

Мальчики шли из школ.ы. . За куст…ы. они нашли гн.и.здо. Дети стали наблюдать. В гн.и.зд.о. был птенчик. Пте..нец был гол.о.ден. Он про..сил есть. К птенц.у. сп.и.шит мать. Б.а..льшая птица нак.а.рмила птенчик.а. мошками. Малыш наелся и умолк.

О. Туманян «Царь Чах-Чах«

(часть 2)

Торжественно подъезжают всадники к мельнице и останавливаются около нее.

Снимают с мельника тулуп, одевают в царские одежды, сажают на лихого коня. В окружении знатных людей, со всадниками впереди и позади, торжественно привозят его в царский дворец. А мельник никогда в жизни не видел царских палат.

Смутился, разинул рот, то озирается по сторонам, то рассматривает свою одежду в испуге и удивлении.

— Сестрица-лиса, что это он всё оглядывается по сторонам? – спрашивает царь. — Будто и дома никогда не видел, и одежды никогда не носил!

— Нет, не в том дело, — отвечает лиса. — Все это он рассматривает да сравнивает со своим богатством. “Куда тебе, царю, до меня!” — думает.

Садятся за стол. Подают разные блюда. Мельник не знает, за что взяться и как есть.

— Почему он не ест, сестрица-лиса? — снова спрашивает царь.

— Все думает о том, как его ограбили. Ты и представить себе не можешь, о государь, сколько добра унесли! А позор-то какой! До еды ли ему теперь? — отвечает лиса и вздыхает.

— Ничего, не горюй, дорогой зять, на свете всякое бывает, — утешает царь.

— Сейчас свадьба. Давай веселиться, пировать.

И пируют, едят, пьют, играют, танцуют. Семь дней, семь ночей справляют свадьбу. А лиса становится кумой.

После свадьбы царь дает своей дочке богатое приданое и торжественно провожает ее вместе с царем Чахчахом.

— Погодите, я отправлюсь вперед, все приготовлю, а вы поезжайте следом за мной, — говорит кума-лиса и пускается бегом.

Бежит, видит — в поле пасется большое стадо.

— Чье это стадо?

Говорят:

— Шах-Мара.

— Ой, не вздумайте еще кому-нибудь назвать имя Шах-Мара! Царь на него сердит — идет вслед за мной с большим войском. Кто произнесёт его имя, тому царь прикажет голову отрубить. Если спросят, чье стадо, скажите — царя Чахчаха, а не то беда вам!

Бежит, видит — на склонах гор пасутся большие стада овец.

— Это чьи?

— Шах-Мара.

Лиса и этим пастухам сказала слово в слово то же самое.

Бежит, видит — обширные нивы, жнецы на них жнут.

— Чьи это нивы?

— Шах-Мара.

Жнецам наказывает она то же самое..

Бежит, видит — бескрайные луга.

— Чьи это?

— Шах-Мара.

Косарям говорит то же самое.

Прибегает к дворцу Шах-Мара.

— Шах-Мар, эй, Шах-Мар, — кричит лиса издали, — да будет цел твой дом!

Сидишь себе и не ведаешь ни о чем. Царь разгневался, идет с большим войском.

Хочет тебя убить и разрушить твои владения, а все, что у тебя есть, забрать себе. Когда-то я съела у тебя курочку и с тех пор добром тебя поминаю.

Прибежала предупредить. Поторапливайся, спасай свою голову, пока не поздно!

— Что мне делать? Куда деваться? — спрашивает в ужасе Шах-Мар и видит — вдали и вправду пыль облаком поднялась — царь едет.

— Скорее садись на коня и скачи, да не оглядывайся. И не появляйся большев этих краях!

Шах-Мар садится на своего лучшего коня и бежит из той страны.

А тем временем подъезжает свадебная процессия, с зурной, с барабанным боем, с песнями, со стрельбой, в сопровождении войска.

В золоченой карете едет царь Чахчах с женой. А впереди и позади — бесчисленные всадники.

Доехали до поля. Видят, пасется большое стадо.

— Чье это стадо? — спрашивают всадники.

— Царя Чахчаха, — отвечают пастухи.

Едут дальше. Подъезжают к горам. Видят — стада белых овец пасутся на горных склонах.

— Чьи это? — спрашивают всадники.

— Царя Чахчаха, — отвечают пастухи.

Едут дальше. Подъезжают к обширным нивам:

— Чьи это нивы?

— Царя Чахчаха.

Доезжают до лугов:

— Чьи это?

— Царя Чахчаха.

Все в изумлении, и сам Чахчах от удивления слова вымолвить не может.

Так едут они за лисой и доезжают до дворца Шах-Мара. А кума-лиса там уже хозяйничает, распоряжается и принимает гостей.

Снова начинают пировать. И здесь пируют семь дней и семь ночей, а потом гости возвращаются по домам.

Царь Чахчах, его жена и кума-лиса остаются жить во дворце Шах-Мара.

А Шах-Мар так испугался царя, что и по сей день, говорят, спасается бегством.



Ուղտը

Ուղտը

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Արաբերեն «գեղեցկություն» 
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր։ 
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ 
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։Իրականում այնտեղ ճարպեր են կուտակված որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին: 
  • Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև ․․․․․

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ,

Ուղտը մոտիկ է արածում,

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր։ Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։

Բառային աշխատանք

1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր

երկու,երեք,հինգ հարյուր

2. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր

շիկացած-կարմրած

գեղեցիկ-սիրուն

հարվածել-խփել

տապ-տաք

բարկություն-զայրույթ

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 Ուղտ միասապատ փշոտ
 բուրդ ուղտափուշ բարձրություն
 ավազ միջազգային 
 տհաճ երկսապատ 
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

․․Երկար․․ բուրդ

․․․Դիմացկուն․․ կենդանի

Տարօրինակ․․ ուղտ

Ցուրտ․․ եղանակ

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

հաստ– բարակ

հեշտ– դժվար

կոշտ- փափուկ

երկար– կարճ

ցուրտ– տագ

  • Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:



Հ․ Թումանյան․ Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։ Օճորքում-ձեղուն
  2. Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով չորս գոյական (առարկա ցույց տվող բառ) և դարձրու հոգնակի։ Ծիծեռնակը-ծիծեռնակները, մայրը-մայրիկներ, կատու-կատուներ, ծառ-ծառեր։
  3. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը․

ա/ ծիծաղելով

բ/ ճչալով

գ/ ծլվլալով

դ/ երգելով

4. Ի՞նչ սովորություն ունեն ծիծեռնակները։

Նա բույն էր շինում սրահի օճորքում։

5.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ․

ա/ ամենից փոքրն կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

6. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին․

ա/ թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

7. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին։ Որոհետև այդ ամեն ինչ կատարվեց շատ արագ։



The brother Axe

ONCE A MAN went to a place(վայր) to find some work. He came to a village(գյուղ) where he saw (տեսավ)people breaking up wood(փայտ)with their hands.

“Brothers,” he said, “why do it with your hands? Don’t you have an axe(կացին)?”

‘‘What’s an axe?” asked the villagers(գյուղացիներ).

The man took his axe from his belt(գոտի), cut the wood. Seeing this, the villagers ran through the village calling:

“Hey, everybody! Come and see what Brother Axe has done!”

The villagers gathered(հավաքվեցին) about the owner of the axe, asked him, gave him valuable gifts(արժեքավոր նվերներ) to take the axe from him.

The first day the king took the axe. As he wanted to cut with an axe, it fell on his foot and cut it. He started to cry with pain.

The villagers began to beat(ծեծել) the axe. Then they began to put it in the fire. The flames(բոցերը) rose high. When the fire had died down(հանգչել), they saw that the axe had turned red.

“Oh!” they cried, “Brother Axe is angry(բարկացել է). Look how red he has turned! What shall we do?

They finally decided(որոշեցին) to throw the axe into prison(բերդ). So they threw it into king’s barn(ամբար). The barn was full of hay(խոտ). As soon as the red-hot axe touched the hay a great fire started.

Terrified(Վախեցած), the villagers ran after its owner, they said, “Come, please, and bring Brother Axe to his senses(Կացին ախպորը խելքի բեր)!”

Terrified-սարսափած

turned-շրջվել

village-գյուղացի

prison-բանտ

threw-նետեց

cried-լաց եղավ



Ճանապարհ, ժամանակ արագություն

Ճանապարհ, ժամանակ արագություն

Դասարանական առաջադրանքներ

1․360կմ ճանապարհն ավտոմեքենան անցել է 90կմ/ժ, ավտոբուսը՝ 60կմ/ժ, իսկ հեծյալը՝ 12կմ/ժ արագությամբ։ հաշվի՛ր նրանց ծախսած ժամանակը։ 1)360:90=4, 2)360:60=6, 3)360:12=30

2. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։ 1)4×60=240, 2)60+20=80, 3)240:80=3

3․ Միմյանցից 450կմ հեռավորությամբ երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3ժ հետո։ Դրանցից մեկի արագությունը 80կմ/ժ էր։ Հաշվի՛ր մյուսի արագությունը։ 1)80×3=240, 2)450-240=210, 3)210:3=70

4․

1)140+210=350, 2)350:5=70, 3)140:70=2

5. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։ 1)6×50=300, 2)50+10=60, 3)300:60=5

6. Ավտոբուսը առաջին օրը անցավ 235 կմ, երկրորդ օրը՝ 130 կմ, իսկ երրորդ օրը՝ շարժվելով 5 ժամ, նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 20 կմ-ով ավելի:Ի՞նչ արագությամբ էր շարժվում ավտոբուսը երրորդ օրը: 1)235+130=365, 2)365+20=385, 3)385+365=750, 4)750:5=150

7․ Ո՞ր թվանշաններով կարող է վերջանալ 4-ի պատիկ թիվը։

0, 2, 4, 6, 8

Տնային առաջադրանքներ

1. Հայկենց տնից մինչև դպրոց 450մ է։ Հայկն այդ օրը դպրոց է գնացել 50մ/ր արագությամբ, իսկ վերադարձել է 30մ/ր արագությամբ։ նա որքա՞ն ժամանակ է ծախսել դպրոց գնալու և վերադառնալու համար։ 1)450:50=9, 2)30×9=270, 3)270+9=279

2. A և B վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու հեծյալ։ հանդիպման պահին A վայրից մեկնողն անցել է 25կմ ճանապարհ։ Այդ պահին որքա՞ն էր մյուս հեծյալի հեռավորությունը A վայրից։ 

3. Հաշվի՛ր 48-ի բաժանարարների քանակը։

4. Գնացքը երկու կայարանների միջև հեռավորությունը անցավ երեք օրում: Առաջին օրը նա անցավ 192 կմ, երկրորդ օրը՝ 84 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցածից 2 անգամ ավելի:  Ի՞նչ արագությամբ էր շարժվում գնացքը, եթե այն երեք օրերում ընդհանուր առմամբ շարժման մեջ էր 6 ժամ:

5․ Կա՞ արդյոք 8-ի պատիկ թիվ, որի գրությունը վերջանա 7-ով։



Next page →