Category Archives: Մայրենիի ստուգատես 2024

Առաջին շաբաթվա ամփոփում

Մենք գրել ենք քննության համար գրել ենք թեստեր մայրենիից և՛ մաթեմատիկայից: Մաթեմատիկայի թեստը գրել ենք ընթամենը մեկ անգամ, իսկ մայրենիի թեստերը գրել ենք ամբողջ շաբաթ, որոհետև մենք ուզում ենք դառնալ հինդերորդ դասարան և միհատել ընկեր Սոֆյանել չի սիրում աղմուկ բայց, իմ դասարանը չի կարողանում ածխատել լռության մեջ: Նաև ունեցել ենք ճամփորդություններ դեպի՝ Կլոճի դոշ և Մենք քննության համար գրել ենք թեստեր, և՛ մայրենիի, և՛ մաթեմատիկայի: Մաթեմատիկայի թեստը գրել ենք մեկ անգամ, իսկ մայրենիի թեստերը գրել ենք ամբողջ շաբաթ, որոհետև մենք շատ ենք ուզում դառնալ հինգերորդ դասարան: Բայց ընկեր Սոֆյաին մեր հետ այդքան էլ հեշտ չէ քանի, որ նա չի սիրում երբ դասի ժամանակ աղմկում են իսկ իմ դասարանը առանձ աղմուկի մի օր էլ չի կարող։ Որոհետև մենք հարկի չարաճճիներնենք։ Նաև ունեցել ենք ճամփորդություններ դեպի՝ Կլոճի դոշ և ներկայացման՝ Արիելի մասին: Նաև ընկեր Սոֆյան մեր ուզելով կազմեց ճամբարային օրակարգը, որը շատ լավ էր կազմած: Գրել ենք ամփոփումներ յուրաքանչուր օրվա հետ կապված:՝ Արիելի մասին: Նաև ընկեր Սոֆյան ըստ մեր ցանկության կազմեց ճամբարային օրակարգը, որը շատ լավ էր կազմած: Գրել ենք ամփոփումներ յուրաքանչուր օրվա հետ կապված:



Թեսթ 19⭐

Թեսթ 19
Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

Advertisement

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Այսօր
    Կախված
    Անգամ
    Բեղեր
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ- շոգ

բ/սոված- կուշտ          

գ/ուրախանալ-տխրել   
դ/տաքանալ-սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Ձմռանը եղանակները քիչ-քիչ ցրտում են։

Քո սրտում ցուրտ է ապրում, դու ինձ չես հասկանա։

  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
  • գլուխԻմ քոըյրիկի գլուխը արևարհվեց։

վերևԻմ սենյակը վերևի հարկում է։

  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Գովաբանել
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/—սուր- պարզ
    բ/—սառցակտոր- բարդ
    գ/—արևադարձ- բարդ
    դ/—երկիրը- պարզ,ածանցավոր—
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի—գյուղացիները կգնան գյուղից։
    բ/Անունը կա—ազգանունել փախել է։
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      —————Բռնակ———————
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:
    Որովհետև նրանք գիտեին, որ Աստված նրանց մասին վատ կմտածեր։ Օրինակ․՝ որ նրանք բամբասկոտ էին։
  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Ծով Ա. Ցուլըն էր լավ Արևադարձում:
  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:

Նա մտածում էր որ Ծով Ա.Ցուլը բամբասկոտ, և տգեղ էր կարծ ասած վատը։

  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Ինձ այդքան էլ չհավանեց, որովհետև նրան շատ վատ բառեր իրար ասեցին։ Բայց առակը լավն էր։

Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:

Արևադարձում, որովհետև իմ պատկերացումով շատ գեղեցիկ և շատ գանգիստ է։



Թեստեր⭐

Թեստ

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն-իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր-ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ըն-ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա-տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:

խնդիր, փորձում, ընդամենը, բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները։

հրաշալի-հիանալի

ցատկոտելով-թռչկոտել

ուժգին-շեշտակի

բարկացել-ջղայնացնել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞րտարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

գնդակ

իրավիճակ

մայրիկ

քույրիկ

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

(լինել)- լինի

(չստանալ)-չստացան

(ընկնել)-ընկավ

(սովորեցնել)-կսովորեցնեմ

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

1.Գիտունի հետ քար քաշիր,               4.սուտը աշխարհը կքանդի

2.Լեզուն չլիներ,                                      3.խրատն ինչ կանի չարին

3.Անձրևն ինչ կանի քարին,                  2.ագռավները աչքերը կհանեին

4.Մինչև ճիշտը գա,                                 1.անգետի հետ փլավ մի կեր

10.Նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

Լիլին ուներ փոքրիկ ոտիկներ։

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

Աղջիկը մտավ նեղ տարածքը և հանեց իրանց երկու գնդակը։

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Լիլին նրանց գնդակը հանեց։



Կարապներ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կարապների երամը ցուրտ վայրերից չվում էր դեպի տաք երկրներ։ Թռչում էին կարապները գիշեր ու զոր առանց դադար առնու թռչում էին նրանք կապույտ ծովերի վրայով։ Լուսնակ գիշեր էր․ ներքևում հազիվհազ նշմարվում էր ծովերի արծաթազօծ գոտին։ Բոլոր կարապներն էլ շատ հոգնել էին, բայց շարունակում էին ճախրել։ Առջևից թռչում էին տարեց և ուժեղ կարապները, իսկ երամի վերջում ՝ թույլերը։

Նշի՛ր տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Ոսկեզօծ արևի տաք շողերն ընկել էին լեռների բարձր կատարներին։

Դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ։ Գոյական- Կարապ, երամ Ածական- ցուրտ, արծաթազօծ Բայ- թռչել, շարունակել

Փոքրիկ տղան մի փշոտ վարդ տեսավ։ Մոտեցավ, որ պոկի, բայց սուր փշերը ծակեցին նրա նուրբ մատերը։

Գոյական Ածական Բայ

Գոյական

Տղա

Փշեր

Մատեր

Բայ

Վարդ Ծակել

Տեսնել

Պոկել

Նուրբ

Մոտենալ

Ածական

Փոքրիկ

Փշոտ

Սուր

Նուրբ

Տրված արմատները և ածանցները միացնելով հինգ բառ կազմի՛ր։ Գրի՛ր այդ բառերը։

Մայր-ուկ- Մայրություն

Սև-ուհի- Սևուկ

Սուրբ-ենի- Սրբուհի

Բախտ-ություն- Բախտավոր

Թագ-ավոր- Թագավոր

Անվանի՛ր մեկ բառով։

Աչքի բժիշկ-Ակնաբուժ

Զրուցել սիրող-Զրուցասեր

Ընկույզի ծառ-Ընկուզենի

Կապույտ աչքեր ունեցող-Կապուտաչյա

Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ և գրի՛ր։

Բարի- Բարի մայրիկ, հայրիկ

Փայտե- Փայտե սեղան

Սառը- Սառը հյութ

Դանդաղ- Դանդաղ ընթանալ

Երկու- Երկու կատու

Նշի՛ր՝ ո՛ր նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մեր գյուղն ընկած է բարձր լեռների միջև։

Իր քնքուշ աչիկներն է բացում կապույտ ձնծաղիկը։

Երբ հորդ անձրև է գալիս, վարարում է ձորով անցնող գետակը։

Այդ որ լսեց, արյունը գլխին խփեց։

Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում։

Ապրիլ, արևածագ, բարդի, տղամարդ, գորտ, բարձր, պատշար, խա

ղող, տոնածառ, մորեղբայր։

Պարզ բառեր Բարդ բառեր

Ապրիլ Արևածագ

Բարդի Տղամարդ

Գորտ Պատշար

Բարձր Տոնածառ

Խաղող Մորեղբայր

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ուրախ- Զվարթ

գաղտնի- Թաքուն

ունևոր- Հարուստ

հզոր- Ուժեղ

զեփյուռ- Քամի

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Առավոտ- Գիշեր

Վերջ- Սկիզբ

Փոքր- Ահռելի

Լայն- Նեղ

Երկար- Կարճ

Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր ես եկա այդ ծառի մոտ և երազեցի, որ Հայաստանը խաղաղ պետություն լինի: Հաջորդ օրը արթնացա տեսա, որ բոլորը ինձ շնորհակալություն են ասում: Ինձ դուր եկավ այս ծառը և այս հեքիաթը:

Ավարտի՛ր նախադասությունները։

Ուռենին աչքերը բացեց և ծաղկեց:

Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ համերգը ավարտվեց:

Հեղինակի անունը գրի՛ր համապատասխան ստեղծագործության կողքին։

Հովհաննես Թումանյան- <<Անբան Հուռին>>

Շառլ Պերրո- <<Կարմիր գլխարկը>>

Ալեքսանդր Պուշկին- <<Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին>>

Աթաբեկ Խնկոյան- <<Մկների ժողովը>>

Գտի՛ր առած-ասացվածքների վերջաբանը և կարդա՛ ճիշտ տարբերակները։

Մինչև գարուն չգա, ծառը չի ծաղկի։

Գյուղ կանգնի, գերան կկոտրի։

Թոկի երկարն է լավ, խոսքի՝ կարճը։

Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։

Առած-ասացվածքներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։

Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի Դու երևի տեսե՞լ ես, որ սարը սարին հանդիպի: Չէ՛, ի՜նչ հիմար հարց տվեցի: Բայց այս հեքիաթում կարող է, և՛ սարը սարի հետ հանդիպի և՛ մարդը մարդու հետ: Ուրեմն այսպես. Մի օր ինձ համար շրջում եմ անտառում և տեսնում եմ, որ բոլորը տխուր ինձ են նայում: Ես այս անտառում չէի եղել երբեք և չէի տեսել մարդկանց տխուր, չէ՞ որ մարդիկ միշտ ուրախ են: Սարերն էլ էին տխուր: Ես հարցրեցի. -Ինչո՞ւ եք տխուր բոլորդ, մարդիկ, սարեր:

-Որովհետև մենք չենք կարող իրար հետ խոսել և հանդիպել: Մենք տխուր ենք: Ես երկար մտածեցի և զայրացած ասացի իմ մայրիկին. -Մայրիկ, ինչո՞ւ են մարդիկ տխուր: -Տխո՞ւր: Ճիշտ է: Հիշեցի: Այդպես է ստացվել, Աս: -Հա, ճիշտ է ասում մայրիկդ,- ավելացրեց հայրիս: -Լավ, հայրիկ, մայրիկ: Բարի գիշեր: Լավ է, որ մենք միշտ ուրախ ենք: Հաջորդ օրը ես արթնացա և տեսա, որ ամբողջ շենքը արդեն տխուր է և իրար հետ չի հանդիպում: Ես շատ զայրացա և այնպիսի ուժով թափահարեցի ձեռքերս և մարդիկ ուրախացան ու սկսեցին իրար հետ խոսել: Ես շատ ուրախացա և շտապեցի մայրիկիս և հայրիկիս տեղեկացնել: Նրանք շատ ուրախացան և շոյեցին ինձ: Այդպես Մայիսի 27-ը դարձավ մարդկանց և սարերի հանդիպման կամ շփման օրը:



Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ

Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

2 Անսպասելի հարցադրումներ մշակի՛ր և հարցերդ ուղղելով ծնողներիդ, ընտանիքիդ անդամներից մեկին կամ ընկերոջդ, հետաքրքիր ռադիոհարցազրույց պատրաստի՛ր։

(Նանե)-Բարև Էմիլի։

(Ես)-Բարև Նանե։

(Նանե)-Էմիլի արի գնանք գազանանոց։

(Ես)-Ի՞նչի համար։

(Նանե)-Որ կապիկներին բաց թողնենք։ Որ միքիչ խաղան իսկ հետո տանենք դասարան, որ եթե ուսուչուհիները գրավոր նկատողություն գրեն կապիկները նրանց վրա հարձակվեն։

(Ես)-Դա լավ միտք է, բայց արի կապիկի տեղը միանքամից փիղ տանենք։

(Նանե)-Արի, գնացինք գազանանոց։

(Ես)-Հեսա, բայց սպասիր եթե գազանանոցի աշխատողը չթողի, որ բաց թողնենք փղին։

(Նանե)-Դա պատճառ չէ ուղակի պետք է քո քույրիկին մեզ հետ տանենք։

(Ես)-Բայց իմ քույրիկը ի՞նչ կապ ունի։

(Նանե)-Դե նայիր եթե քո քույրիկինել տանենք, նա այդքան կխոսի, որ գազանանոցի աշխատողի գլուխը կտրաքի և նա ստիպված կթողնի։

(Ես)-Լավ դե ես առթեն բերեցի իմ քույրիկին։

(Նանե)-Դե գնացինք գազանանոց։

(Ես)-Գնացինք։

3 Հարցազրույցդ հրապարկի՛ր բլոգիդ համապատախան բաժնում և հղումն ուղարկի՛ր։

Իմ հարցազրույցը Նանեի հետ

Ինքնագնահատում

Տարվա ընթացքում ո՞ր նախագիծն ես ամենից շատ հավանել։ Նշի՛ր անվանումը և կցի՛ր հղումը։

Ռոդարիական ստեղծագործական աշխատանք

Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատպավորիչ ստեղծագործության հղումը։

Ինձ համար ամենատպավորիչ ստեղծագործությունը դա՝ Թռչկոտող մատանին է քանի, որ դա իմ ստեղծած ստեղծագորթյունն է։

Ի՞նչ ուսումնական նյութեր ես պատրաստել, կցի՛ր ամենից հաջողված աշխատանքների հղումերը։

Իմ հարցազրույցը Նանեի հետ, Ռոդարիական ստեղծագործական աշխատանք, Թռչկոտող մատանին։

10 միավորանոց համակարգով փորձի՛ր գնահատել աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։ Հիմնավորի՛ր ինքնագնահատումդ։



Իմ հարցազրույցը Նանեի հետ

(Նանե)-Բարև Էմիլի։

(Ես)-Բարև Նանե։

(Նանե)-Էմիլի արի գնանք գազանանոց։

(Ես)-Ի՞նչի համար։

(Նանե)-Որ կապիկներին բաց թողնենք։ Որ միքիչ խաղան իսկ հետո տանենք դասարան, որ եթե ուսուչուհիները գրավոր նկատողություն գրեն կապիկները նրանց վրա հարձակվեն։

(Ես)-Դա լավ միտք է, բայց արի կապիկի տեղը միանքամից փիղ տանենք։

(Նանե)-Արի, գնացինք գազանանոց։

(Ես)-Հեսա, բայց սպասիր եթե գազանանոցի աշխատողը չթողի, որ բաց թողնենք փղին։

(Նանե)-Դա պատճառ չէ ուղակի պետք է քո քույրիկին մեզ հետ տանենք։

(Ես)-Բայց իմ քույրիկը ի՞նչ կապ ունի։

(Նանե)-Դե նայիր եթե քո քույրիկինել տանենք, նա այդքան կխոսի, որ գազանանոցի աշխատողի գլուխը կտրաքի և նա ստիպված կթողնի։

(Ես)-Լավ դե ես առթեն բերեցի իմ քույրիկին։

(Նանե)-Դե գնացինք գազանանոց։

(Ես)-Գնացինք։



Թեսթ 16 <>

Թեսթ 16

Հովհաննես Թումանյան

Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։ Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կհաղթվի, երբ, ամպոտ, բարձր

2. Գրի՛ր տրված բառերի հականիշները:

ա/կարճ- երկար

բ/թույլ- ուժեղ

գ/մոտ- հեռու

դ/ցածր- բարձր

3․Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց: ա/Մինչև ճշմարիտը գա, սուտը աշխարհը կքանդի բ/Քեզ համար քնում ես, ուրիշի համար երազ տեսնում

գ/Մեծին հարգիր, որ լավ բան լսես

դ/Լավ բան ասա, որ մեծանաս

Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:

Ստամեռուկը նշանակում է սուտ մեռած՝ չմահացած կամ աչքերը սուտ փակաձ մարդ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ: Գելեր, ձմեռներ, եղջերուներ, գնացողներ:

5. Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է:

Գելեր- Գոյական

Սրատես- Ածական

Երկու- Թվական

Անցնել- Բայ

6. Ո՞րն է տրված նախադասության ենթական: Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։ ա/Ավոյի բ/խոսքն գ/ոհմակի դ/գիլի

7. Տեքատի ընդգծված պարբերության մեջ քանի՞ նախադասություն կա. ա/հինգ բ/չորս գ/վեց դ/յոթ

8. Այն ի՞նչն է, այն ի՞նչը. Թև ունի, թռչուն չէ, Միջատ է, մրջյուն չէ, Աշխատում է օրնիբուն Բերքը տաիս է մարդուն: —Մեղու:—

9. Նախադասություններն ըստ բնույթի լինում են. ա/երկու տեսակ բ/հինգ տեսակ գ/երեք տեսակ դ/չորս տեսակ

10. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:

Որ ավելի ուժեղ լինեն և ավելի շատ ուտելիք ունենան ու կարողանան հարձակվել իրանցից ուժեղ կենդանու վրա օրինակ՝ արջ:

11. Ինչպիսի՞ կենդանի է գայլը(բնութագրի՛ր տեքստի բառերով): Տեքստի բառերից.

Գելը շատ սրատես է և արագավազ:

12. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:

Իրար կանչում են, դառնում են ոհմակ, որ ուժեղ լինեն մյուս վայրի կենդանիներից և որ իրանց չսպանեն:

13. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:

Եթե մարդը հրացանը հնչեց, գայլերը կարող են նրան ուտել:

14. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Գայլերն ապրում են ոհմակներով։ Որսին մասնակցում են թե որձերը,թե էգերը։ Նրանց քաշը հասնում է 32-50 կգ, հազվադեպ՝ մինչև 76 կգ։ 



ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ⭐

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

Կարդա՛ Հ․ Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Աշխատանք Ջ․ Ռոդարու «Ի՞նչ կլիներ, եթե․․․» հնարի կիրառությամբ։

Շարունակի՛ր մտքերը՝ ամբողջացնելով նախադասությունները։

Եթե Անխելք մարդը աստծո մոտ գնալու փոխարեն խանութ գնար․նրան խանութի վաճառողը նրան կամ կսպաներ կամ էլ կստիպեր, որ նա աշխատող դառնա բայց սաղ աշխատած փողերը տա իրեն։․․

Եթե Անբան Հուռին մաստակ ծամելու փոխարեն հարևանների միսը ծամեր․ նրան կտանեյն բանտ և կհամուզեյն, որ նա իր ամբողջ կյանք այդ հարևաների ոտերը պաչեր։

Եթե պառավը պոչը կտրելու փոխարեն աղվեսի լեզուն կտրեր․աղվեսը ամբողջ կյանք չեր խոսի։ ․․

Եթե հանկարծ աշխարհի բոլոր մեծահասակները լուսին թռչեին․երեխաները աշխարհը կդառցնեին գժանոց։․․

Եթե բոլոր ծնողները իրենց երեխաների հրամանները կատարեին ․ծնողներից բան չի մնա։․․

Եթե մոլորակի բոլոր բնակիչները նույն լեզվով խոսեին․պետք չեր լինի անգելերեն և տենց տարբեր լեզուներ սովորել։․․

Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին․կենդանիները ինքնուրույն կմտնեին նրա բերանը իրենց ուզել ով։․․

Մի քանի միտք էլ ի՛նքդ ավելացրո՛ւ, իսկ ընկերդ թող շարունակի։

1)Եթե բոլոր վայրի կենդանիները մարդկանց ոտքերը պաչեյն ․մարդկանց վրա սաղ վայրի կենդանիները կվազեյն և մարդիկ կնգնեն։․․

2)Եթե բոլոր մեծահասակները իրենց պահեին երեխաների պես․երեխաները իրենց կպահեին մեծահասակների պես։․․

4 Գրի՛ր քո սիրած իրերի կամ առարկաների անվանումները։ Ընտրի՛ր դրանցից մեկը և ռոդարիական « Իրերի կերպավորում» ստեղծագործական հնարի կիրառությամբ հետաքրքիր պատում գրի՛ր։

Ուղղաթիռով Կարմիր գլխարկը
Երեխաներին բառեր են տրվում, որոնցով պետք է որևէ պատմություն հորինեն: Բառերը վերցվում են երեխաներին լավ ծանոթ հեքիաթից: Օրինակ` ՙԿարմիր գլխարկ՚ սյուժեն հուշող 5 բառ ենք վերցնում` աղջիկ, անտառ, ծաղիկներ, գայլ, տատիկ` ավելացնելով հեքիաթի սյուժեի հետ բացարձակապես կապ չունեցող որևէ բառ` ասենք` ուղղաթիռ:

Նման խաղ-վարժության միջոցով հետազոտում ենք երեխայի` նոր և փաստերի որոշակի շարքի նկատմամբ անսպասելի տարրին արձագանքելու կարողությունը, նման բառն արդեն հայտնի սյուժեում օգտագործելու, սովորական բառերը նոր համատեքստին համահուչ դարձնելու հմտությունը: Սա ՙստեղծագործական երևակայության երկանդամության՚ մի տարատեսակ է. մի կողմից՝ Կարմիր գլխարկը, մյուս կողմից` ուղղաթիռը: Արդյունքներն ուշագրավ են ստացվում, երբ այս աշխատանքն առանց նախապատրաստության, նվազագույն բացատրությունից հետո է տրվում:



Բլոգային հետազոտական աշխատանք

Ես դիտարկել եմ իմ քույրիկի բլոգը ես նկատի ունեմ Աննա Ղազարյանի բլոգ։ Աննայի բլոգը շատ հավաքված է և կարգին քանի, որ ես նրան միշտ դասերով օգնում եմ նա իր բլոգում ուն ստեղծած մի քանի հեգիաթ ինձ ամենաշատը դուրեկել Թափթփված ավտոբուսը սեղծագորթյուննը և նրա վերջին հրապարակումը մայիսի տասնմեկին է նա ունի տասնչորս բաժին դրանք են՝ Անգլերեն,Անհատական պլան,Բնագիտություն,Դդում,Ես և շրջակա,Հեքիաթներ,Ձմեռային ճամբար,ՃամփորդություններՄաթեմատիկա,Մայրենի,Ուսումնական գարուն,Ուսումնական ձմեռ,Ռուսերեն,Uncategorized։

Ես համել դիտարկել եմ Աննայի ընկերուհու բլոգը ես նկատի ունեմ Նարի Սաֆարյան նրա բլոգը մի քանի բաց թողում կա։ Նրա բլոգի վիճակը ավելի վատն է քան Աննայի մոտ նրա վերջին հրապարակումը եղել է մայիսի հինգին նա ունի վեց հատ բաժին ու նրա մոտ պակաս են Մաթեմատիկը, Բնագիտություն, Անգլերեն, Դդում, Ուսումնական գարուն, Ես և շրջակա, Հեքիաթներ,Ձմեռային ճամբար,Ճամփորդություններ բաժինները։ Իսկ երորդը ես դիտարկել եմ Զառա Սամսոնյանի բլոգը նրա բլոգը ավելի լավն էր քան Նարի Սաֆարյանի մոտ բաց ավելի վատն է քան Աննա Ղազարյանի մոտ ու նրա վերջին հրապարակումը ապրիլի տասին էր։ Նա ունի հինգ բաժին բայց պետքե ունենա տասնչորս բաժին, նրա մոտ պակասում է Մաթեմատիկը, Բնագիտություն, Անգլերեն, Դդում, Ուսումնական գարուն, Ուսումնական ձմեռ, Ես և շրջակա, Հեքիաթներ,Ձմեռային ճամբար,Ճամփորդություններ բաժինները, նրա բլոգը երկոու տարի է ստեղծված։



Իմ բլոգի մասին

Անհատական բլոգային աշխատանք

  • Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ: Ես բաժինը, որոհետև չորորդ դասարանում դա էլ պետք չէ։
  • Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։

Ես ամենահաճախը սպասարկում Մայրենի բաժինը։

  • Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։ Ես ամենաշատը բացում եմ ընկեր Սոֆյաի բլոգը, որոհետև ինձ թվում է, որ անդադար նար առաջադրանք է դրել։
  • Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
    Ես բոլորի բլոգերը հավանում եմ նույն ձև։
  • Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Մայրիկ, կասե՞ս քո կարծիքը իմ բլոգի վերաբերյալ։

-Իմ համար քո բլոգը լավն է, որոհետև նա կարգին է, հեշտ է աշխատել, քանի որ ես չունեմ ժամանակ, իսկ բլոգով ես կարող եմ գործի գնալուց ստուգել քո կատարած աշխատանքները։

-Լավ, շնորհակալություն, մայրիկ։

-Սիրով, Էմիլի։



Next page →