Monthly Archives: December 2022

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, Ձմե՛ռ պապիկ։ Ես 7 տարեկան եմ , ես ապրում եմ Երևանում ։ Այս տարի լավ աղջիկ եմ եղել ։ Իսկ եթե վատ աղջիկ եմ եղել, խոսք եմ տալիս, որ մյուս տարի լավ աղջիկ կլինեմ։ Ես կուզեի, որ դու ինձ բերես տիկնիկ, կոնֆետներով տուփ, խաղալիքներով տուփ։

 Սիրով՝   Էմիլի  Ղազարյան

  Իմ  հասցեն՝   Վան  թաղամաս , 72/1   առանձնատուն

  Հաջողություն , Ձմե՛ռ  պապիկ։



Untitled



Հետքրքրիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

Read more: Հետքրքրիր փաստեր ձյան մասին


Книжная лексика



Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա (2-րդ մաս)

Read more: Երբ մտքերը սառչում են օդում


Ամանորյա խնդիրներ

1․ Ալեքսան ունի 500 տոնական խաղալիք, իսկ Նանեն՝ 200 տոնական խաղալիք։ Որքան տոնական խաղալիք ունեն նրանք միասին։

2․ Արեգը ունի 200 տոնական գլխարկ, իսկ Անդրանիկը՝ 4-անգամ ավել ։Որքան գլխարկ ունի Անդրանիկը։

3․ Մոնթեն ունի 960 տոնական պայուսակ, իսկ Արփին՝ 100-ով ավել։ Որքան տոնական պայուսակ ունեն նրանք միասին։



Բժիշկ-Doctor

Բուժքույր-Nurse

Նկարիչ-Artist

Հրշեջ-Firefighter

Ոստիկան-Policeman

Վարսահարդար-Hairdresser

Ֆերմեր-Fermer

Օդաչու-Pilot

Խոհարար-Cook

Ուսուցիչ-Teacher

Անասնաբուժ-Vet



Երբ մտքերը սառչում են օդում

                                                 

                                                                                                                           Ալբերտ Մորավիա

                                                                        (1-ին մաս)

 Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցալուլաներով գրվում էր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Read more: Երբ մտքերը սառչում են օդում


Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ… Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Read more: Հեքիաթ փշատերև ծառի մասին


Ձմեռ Պապիկի էլֆերը

                                                        Էմիլի Ղազարյան

Լինում է, չի  լինում, մի գործարան։  Այնտեղ  աշխատում էին էլֆերը, բայց նրանցից մեկը  չէր աշխատում և մի օր աշխատող էլֆը հարցրեց նրան․

 —Իսկ ինչո՞ւ դու չես աշխատում։

—Ինչո՞ւ ես պետք է աշխատեմ, ինչո՞ւ  երեխաները  չեն կարողանում  իրենց համար նվերներ պատրաստել։

—Բայց նրանք շատ են սպասում  նվերներին ։

Հանկարծ Ձմեռ պապիկը ներս մտավ, և չաշխատող էլֆը  Ձմեռ պապիկից հարցրեց․

 —Իսկ ինչո՞ւ համար է Նոր տարին․

 —Եթե Նոր տարին չլիներ, երեխաները կտխրեին ,- ասաց Ձմեռ պապիկը։

Ձմեռ  պապիկի խոսքից հետո չաշխատող էլֆը հասկացավ, թե ինչքան կարևոր է Նոր տարին և ինքն էլ սկսեց խաղալիքներ պատրաստել։ Երեխաները շատ ուրախ էին և էլֆերը ամեն Նոր տարի ուրախացնում էին նրանց նվերներով։   



Next page →