Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյա

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետՄի շատ անհանգիստ տղա էր ապրում,Մի գորշ խրճիթում, Մի հին խրճիթում, Գետի եզերքին, Ծառերի տակին։Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,Էս գորշ խրճիթն է,Էս հին խրճիթն է,Գետի եզերքին,Ծառերի տակին։Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,Ամենից լավը ընտրեմ մեզ համար,Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռուԷս գորշ խրճիթից,Էս հին խրճիթից,Գետի եզերքին,Ծառերի տակին»։Ու գնաց, երկար թափառեց տըղան,Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…Ու հառաչելով ետ վերադարձավԷն գորշ խրճիթը,Էն հին խրճիթը,Գետի եզերքին,Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վըրա։«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,Էս գորշ խրճիթն է,Էս հին խրճիթն Է,Գետի եզերքին,Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:Տղան շատ անհագիստ էր։Իսկ մայրիկը շատ բարի էր և շատ էր սիրում իր տղային։

2. Ի՞նչ երազանք ուներ տղան:Նոր և սիրուն տուն ունենալ։

3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:Իր խրճիթը մեծ էր և գորշ։

4. Նկարագրի՛ր քո տունը: Իմ տունը երեք հարկանի է և շատ մեծ է։

Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛րբլոգումդ:

5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *