Բնագիտության հաշվետվություն

346464848_266349865793419_614765554008897866_n

Բնագիտություն

Մասնակիցներ` 4-րդ , 5-րդ և 6-րդ  դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը` մայիսի 15-24

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։

Բնագիտություն | Էմիլի Ղազարյանի բլոգ (edublogs.org)

2.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ի՞նչ թեմաներ կուզենայիր լիներ, որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Հետաքրքիրը՝ Բնագիտական փորձեր, Սնկեր
դժվարը՝ Ապարներ և օգտակար հանածոներ, Բակտերիաների դերը բնության մեջ
հեշտը ՝ Գետեր, լճեր, Լույս և ձայն

3.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես: Ո՞րն էր ավելի հաջողված քեզ համար, ինչու՞։

Ինձ համար ամենահաջողակ եղել է Բնագիտական փորձեր նախագիծը, որոհետև ես շատ եմ սիրում կատարել փորձեր իսկ եթե սիրելով ես անում քո մաոտ սաղ կստացվի։

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Ես կարող եմ իմ գիտելիքը օգտագործել։ Ես սովորեցի որ սնկերն են ուտելու և որոնք թույնավոր են ու չի կարելի ուտել։ Ուտելի սնկերի թվի մեջ է մտնում ՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, աղվեսասունկը նաև շամպինիոնը։ Թույնավոր սնկերը սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են։  Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է։ Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է շատ հեղուկներ խմեցնել, տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության։

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։

Ես մասնակցել եմ բոլոր բնագիտական ֆլեշմոբներին։

6. Ներկայացրու հետաքրքիր բնագիտական փորձ, կարող ես նկարահանել, տեղադրել բլոգում, հղումը տեղադրել։

Բնագիտական փորձեր

7. 1-10 նիշով գնահատիր քո երրորդ ուսումնական շրջանը։

Ես գնահատում եմ ինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *